ՀՀ կառավարությունը 46 մլն դրամ կհատկացնի Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու նպատակով

ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում որոշվել է 46 մլն 33.000 ՀՀ դրամ հատկացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Սիրիայի բնակիչներին հումանիտար օգնություն ուղարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է հայաստանյան Panarmenian լրատվական գործակալությունը։

Սիրիա ուղարկված Հայաստանի հումանիտար օգնությունը

Սիրիա ուղարկված Հայաստանի հումանիտար օգնությունը

ՀՀ ԱԳ նախարարին հանձնարարվել է հատկացվող գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին և 5-ին Հայաստանից Սիրիա են ուղևորվել հումանիտար օգնությամբ բեռնված երկու ինքնաթիռ: Օգնությունը բաժանվել է ոչ միայն Հալեպի հայերին, այլև տեղի բնակչությանը։

Ռուսաստանյան Sputnik գործակալությունը տեղեկացրել է, որ Հայաստանի ուղարկած օգնության մեջ առաջին անհրաժեշտության պարագաներ են, այդ թվում` հագուստ, պահածոներ, շաքարավազ, ալյուր, հրուշակեղեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *