Թուրքիան երկարաձգել է ԶՈւ-ի՝ երկրից դուրս ռազմական գործողությունների վերաբերյալ մանդատը

Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի խորհրդարանը հաստատել է երկրի զինված ուժերի՝ Իրաքում և Սիրիայում  ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ մանդատը 1 տարով երկարաձգելու որոշումը։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Համաձայն որոշման՝ մանդատը երկարաձգվել է մինչև 2017-ի հոկտեմբերի 30-ը: Թուրքիայի խորհրդարանում մանդատի երկարաձգման կողմ են քվեարկել երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուակցությունը, «Հանրապետական ժողովրդական»  և «Ազգայնական շարժում» կուսակցությունները, դեմ է քվեարկել քրդամետ «Ժողովրդական դեմոկրտական կուսակցության» (HDP) պատգամավորները:

Հոկտեմբերի 2-ին որոշումը հրապարկվել է նաև Թուրքիայի կառավարության պաշտոնական տեղեկատուում (T.C. Resmi gazete):

«Թուրքիայի զինված ուժերին իրավունք է տրվում Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական պայքարի, այդ երկրներից եկող ահաբեկչական վտանգը  չեզոքացնելու, երկրի սահմանների անվտանգությունը ապահովելու նպատակով իր տարածքից դուրս գործողություններ իրականացնել և սեփական տարածքը տրամադրել այլ պետություններին ահաբեկչական խմբերի դեմ պայքարի համար», — ասվում է որոշման մեջ:

Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերի այս մանդատի ժամկետը վերջին անգամ մեկ տարով երկարաձգվել էր 2015-ի սեպտեմբերի 3-ին: Անցած տարի նույնպես քրդամետ HDP-ն դեմ էր քվեարկել, իսկ պառլամետական խմբի նախագահն այս հարցի քվեարկությունից ու հաստատումից հետո այն անվանել է «Պատերազի մանդատ»։

Հիշեցնենք, որ 2016թ. օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին: Սակայն գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Բացի այդ, Թուրքիան շարունակվում է կործանիչներով պարբերաբար հարվածներ հասցնել Իրաքում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերին:

Հիշեցնենք, որ Թուրքիան երկրի զինված ուժերին թույլատրում է ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի հյուսիսում՝ սկսած 2007 թվականից, իսկ Սիրիայում՝ 2012-ի հոկտեմբերից։

4 responses to “Թուրքիան երկարաձգել է ԶՈւ-ի՝ երկրից դուրս ռազմական գործողությունների վերաբերյալ մանդատը

  1. Pingback: Իրաքը զգուշացնում է Թուրքիային՝ դուրս բերել զորքերը Իրաքի տարածքից | Ռազմ.info

  2. Pingback: Իրաքը դիմել է ՄԱԿ-ին՝ իր տարածքից Թուրքիայի զորքը հանելու համար | Ռազմ.info

  3. Pingback: ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում հարգել Իրաքի ինքնիշխանությունը | Ռազմ.info

  4. Pingback: Թուրքիան տանկեր և այլ զինտեխնիկա կուտակում Իրաքի հետ սահմանին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *