Վրաստանի 2017թ. ռազմական բյուջեն կկազմի 309 մլն դոլար

Հոկտեմբերի 3-ին Վրաստանի խորհրդարանում քննարկվել է պետբյուջեի նախագիծը: Վրաստանի ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծով 2017-ի համար ռազմական բյուջեն կազմելու է 743 մլն վրացական լարի (309 մլն ԱՄՆ դոլար):  Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի կայքը:

Խորհրդարանում քննարկվելուց հետո բյուջեի նախագիծը ուղարկվելու է Վրաստանի կառավարության քննարկմանը, որտեղից էլ այն կրկին հետ է ուղարկվելու խորհրդարան՝ հաստատման:

Բյուջեի նախագծում ներառված է 32 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ (78 մլն վրացական լարի) վարկ ռազմական կարիքների համար:

2016-ին Վրաստանի ռազմական բյուջեն կազմել է 279 մլն ԱՄՆ դոլար (670 մլն վրացական լարի):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *