Ռուսաստանը Ս-300ՎՄ համակարգեր է տեղակայել Սիրիայում. Fox News

Ռուսաստանը Սիրիայում տեղակայել է Ս-300ՎՄ «Անթեյ 2500» զենիթահրթիռային համակարգեր: Այս մասին հայտնում է ամերիկյան Fox News լրատվակայքը` հղում անելով սեփական աղբյուրներին:

Ըստ լրատվականի` «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումները չունեն ինքնաթիռներ և թևավոր հրթիռներ, որոնց դեմ կարող է օգտագործվել համակարգը, ուստի հավանական է, որ Ռուսաստանը համակարգը օգտագործելու է ԱՄՆ-ի  դեմ:

Ռուսական Ս-300ՎՄ «Անթեյ 2500» ԶՀՀ

Ռուսական Ս-300ՎՄ «Անթեյ 2500» ԶՀՀ

Սակայն ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկինը Razm.info-ին հայտնեց, որ այս համակարգերը կարող են օգտագործվել ահաբեկչական խմբավորումների դեմ մարտերում, և եթե սիրիացիները չունենան համակարգերը ղեկավարելու համապատասխան հմտություններ, դրանք ղեկավարելու են ռուս զինծառայողները:

Ամերիկյան Fox News-ը նշում է, որ ԱՄՆ հետախուզության տվյալներով` համակարգը տեղափոխվել են Սիրիայի արևելյան, ծովափնյա Տարտուս քաղաք:

Ս-300ՎՄ «Անթեյ-2500» համակարգը  ունակ է ոչնչացնել մինչև 4500մ/վ արագությամբ շարժվող թիրախներ մինչև 200-250կմ հեռավորության վրա (կախված թիրախի տեսակից):

Համակարգի արձակած մեկ հրթիռով հակառակորդի բալիստիկ թիրախների (հրթիռներ) խոցման հավանականությունը գնահատվում է 40-ից 70 տոկոս, աերոդինամիկ (ինքնաթիռներ) թիրախների դեպքում՝ մինչև 90 տոկոս։

Հիշեցնենք նաև, որ 2015թ. նոյեմբերին` թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո,  Սիրիայում գործող ռուսաստանյան ռազմական ինքնաթիռների պաշտպանության ուժեղացման համար  Ռուսաստանը Սիրիայի «Հմեյիմ» ավաիաբազայում տեղակայեց Ս-400 ԶՀՀ-ներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *