Վրաստանը ԱՄՆ-ից 2 միավոր պարեկանավ է ստացել

Սեպտեմբերի 30-ին Բալթիմորում ամերիկյան կողմը Վրաստանի ծովափնյա պահակախմբին է փոխանցել Island տիպի 2 միավոր պարեկանավ. 1991 թվականի արտադրության WPB 1340 Jefferson Island-ը  WPB 1345 Staten Island-ը: Երկուսն էլ դուրս են բերվել ԱՄՆ ծովափնյա պահակախմբի կազմից:

Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը: Նավերը կստանան «Օչամչիրե» և «Դիոսկուրիյա» անվանումները:

Island տիպի պահականավ

Island տիպի պահականավ

Ամերիկյան կողմը նաև պարտավորվել է անցկացնել անձնակազմների պատրաստության տասնօրյա կուրս:

Նավերի ջրածավալը 168 տոննա է, զարգացնում են մինչև 29,5 հանգույց առավելագույն արագություն: Սպառազինված են  М242 Bushmaster 25 մմ տրամաչափի ավտոմատ թնդանոթով և 2 միավոր М2 Browning խոշոր տրամաչափի գնդացիրով:

One response to “Վրաստանը ԱՄՆ-ից 2 միավոր պարեկանավ է ստացել

  1. Pingback: Վրաստանի ռազմական ոլորտում 2016-ի կարևորագույն իրադարձությունները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *