Հոկտեմբերի 1-ին Իրանի և Պակիստանի ռազմածովային ուժերը Պակիստանի Կարաչի նավահանգստում անցկացրել են համատեղ զորավարժություն: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Զորավարժության ընթացքում կատարվել են որոնողափրկարարական աշխատանքների, տարբեր միջոցներով կապի հաստատման վարժանքներ:
Զորավարժությանը ներգրավվել են իրանական «Լավան», «Ֆալախան», «Խանջար», «Քոնարակ» ռազմանավերը և Bell-212 բազմանպատակային ուղղաթիռը:
Իրանական նավախումբը երկու երկրների փոխհամագործակցության շրջանակներում Պակիստան էր գնացել սեպտեմբերի 27-ին: Նույն օրը Պարսից ծոցում Իրանը զորավարժություն էր անցկացրել Իտալիայի ռազմածովային ուժերի հետ:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 2 – 8 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info
Pingback: Իրանը նավախումբ է ուղարկել Ատլանտյան օվկիանոսում և Կարմիր ծովում հերթապահության | Ռազմ.info