«Թալիբան» ահաբեկչական խմբավորումը գրոհում է Աֆղանստանի հյուսիսային Քունդուզ քաղաքը

Աֆղանստանում «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը հոկտեմբերի լույս 3-ի գիշերվանից հարձակումներ է գործում Քունդուզ քաղաքի վրա, խմբավորման անդամներից ոմանց հաջողվել է մուտք գործել քաղաք և ամրանալ տեղի տներում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Տեղի ոստիկանության մամուլի խոսնակ Մահֆոզուլլահ Աքբան հայտնել է, որ անվտանգության ուժերը նախատեսում են չեզոքացնել տներում թաքնված ահաբեկիչներին, որքան հնարավոր է շուտ։

«Թալիբան» ահաբեկչական կազմակերպության զինյալները Աֆղանստանում

«Թալիբան» ահաբեկչական կազմակերպության զինյալները Աֆղանստանում

Շուրջ մի տարի առաջ՝ սեպտեմբերի 28-ին, թալիբներին հաջողվել էր գրավել Քունդուզ քաղաքը, ինչը վերջին 15 տարիների ընթացքում ահաբեկիչների գրանցած ամենախոշոր հաջողությունն էր, սակայն հոկտեմբերի 1-ին կառավարական ուժերին հաջողվել էր ազատագրել քաղաքը։

Ավելացնենք, որ 2016-ի մայիսից՝ Թալիբանի նախկին առաջնորդ մուլլա Ախտար Մանսուրի մահից հետո, զինյալների շրջանում լուրջ տարաձայնություններ են առաջ եկել: Զինյալներից ոչ բոլորն են ընդունել նոր առաջնորդ մավլավի Խայբատուլլի Ախունդզադեի իշխանությունը:

«Թալիբանը» իսլամիստական ծայրահեղական շարժում է, որը ձևավորվել է 1994 թվականին Աֆղանստանում, իսկ 1996-2001 թթ. ղեկավարել Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան նահանգը: Թալիբների պայքարի նպատակը Աֆղանստանը օտարերկրյա ուժերից մաքրելը և շարիաթի օրենքների հաստատումն է։

Հիշեցնենք, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում տեղական անվտանգային կառույցներին օժանդակում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունները, որոնք հուլիսի 8-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում որոշեցին, որ իրենց «Վճռական աջակցություն» առաքելությունը շարունակելու են նաև 2016-ից հետո, իսկ Աֆղանստանի ուժայիններին ֆինանսավորումը շարունակելու են մինչև 2020թ.: «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանը՝ ՀՀ ԶՈւ 126 խաղաղապահ զինծառայողներով:

2 responses to “«Թալիբան» ահաբեկչական խմբավորումը գրոհում է Աֆղանստանի հյուսիսային Քունդուզ քաղաքը

  1. Pingback: Աֆղանսատանի հյուսիսային Քունդուզ քաղաքն ազատագրվել է թալիբներից | Ռազմ.info

  2. Pingback: Աֆղանստանում ամերիկացի 2 զինվոր է սպանվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *