ՀՀ ՊՆ-ում քննարկել են կադրային հարցեր

Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստին քննարկվել են ՊՆ կադրային քաղաքականությանը, ՌՈւՀ-երում և ուսումնական զորամասերում մասնագետների պատրաստման խնդրահարույց հարցեր, ինչպես նաև զինված ուժերի անձնակազմի կառավարման, համալրման և «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքի ներդրման ընթացիկ աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ-ԶՈւ ղեկավար կազմը կոլեգիայի նիստի ժամանակ

ՀՀ ՊՆ-ԶՈւ ղեկավար կազմը կոլեգիայի նիստի ժամանակ

Մատնանշվել է, որ զգալի աշխատանքներ են տարվել անձնակազմի կառավարման ուղղությամբ` զորքերի համալրման, կադրային խնդիրների արդյունավետ լուծման՝ զինված ուժերի սպայական, ենթասպայական կազմի և քաղաքացիական հատուկ ծառայողների համալրվածությունն ապահովելու նպատակով:

Ամփոփելով կոլեգիայի նիստի աշխատանքները` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման առումով ևս մեկ անգամ կարևորել է քննարկված հարցերի արդիականությունը: Քննարկումների արդյունքում առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրվել են նաև որոշակի խնդիրներ:

ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ

ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ

One response to “ՀՀ ՊՆ-ում քննարկել են կադրային հարցեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 25 սեպտեմբերի – 1 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *