Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին և անհայտ կորածների հարցերով տարածաշրջանային նորանշանակ համակարգող Սամիր Հաջիմուստաֆիչին: Հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի և անհայտ կորածների հարցերով տարածաշրջանային համակրգողի հետ հանդիպումը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի և անհայտ կորածների հարցերով տարածաշրջանային համակրգողի հետ հանդիպումը

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներին ու փոխգործակցությանն առնչվող այլ խնդիրներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *