[Լրացված] 2017թ. ՀՀ ռազմական բյուջեն 210 մլրդ դրամ է

Հայաստանի կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, հավանություն է տվել ՀՀ 2017թ. բյուջեի նախագծին, որով պաշտպանության ոլորտի ծախսերի համար նախատեսվում է հատկացնել 209,8 մլդր դրամ կամ մոտ 443 մլն ամերիկյան դոլար (այսօրվա փոխարժեքով):

Ստորև տե՛ս լրացումը:

Այս մասին հայտնի է դառնում ՀՀ կառավարության կայքի հրապարակումից:

Ընթացիկ տարվա բյուջեի համեմատ, որը կազմում է 207,2 մլրդ դրամ, 2017 թվականի ռազմական բյուջեն ավելի է 2,6 մլրդ դրամով: Ստորև 2016թ. և 2017թ. ռազմական բյուջեները՝ ըստ ծախսերի ուղղությունների:

Նշենք, որ բյուջեյի նախագիծը դեռ պետք է հաստատվի ՀՀ Ազգային ժողովում և ստորագրվի ՀՀ նախագահի կողմից:

Ոլորտը 2016թ. (հզր դրամ) 2017թ. (հզր դրամ)
Պաշտպանություն (ընդհանուր) 207.269.656,1 209.755.268,4
Ռազմական պաշտպանություն 199.615.244,9 202.046.175,1
Արտաքին ռազմական օգնություն 162.282,1 164.647,8
Հետազոտական և նախագծային աշխատանքներ 1.641.470,1 1.641.470,1
Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) 5.850.659,0 5.902.975,4

Լրացում (դեկտեմբերի 20)

Դեկտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը, որն ավելի վաղ ընդունվել էր ՀՀ Ազգային ժողովում:

Որպես օրենք ընդունված տարբերակի համաձայն՝ 2017թ. բյուջեի «Պաշտպանություն» բաժնի հատկացումներն ավելացել են մոտ 60 մլն դրամով:

Ոլորտը նախագիծ (հզր դրամ) օրենք (հզր դրամ)
Պաշտպանություն (ընդհանուր) 209.755.268,4 209.813.481,1
Ռազմական պաշտպանություն 202.046.175,1 202.106.217,2
Արտաքին ռազմական օգնություն 164.647,8 162.818,4
Հետազոտական և նախագծային աշխատանքներ 1.641.470,1 1.641.470,1
Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) 5.902.975,4 5.902.975,4

2 responses to “[Լրացված] 2017թ. ՀՀ ռազմական բյուջեն 210 մլրդ դրամ է

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 25 սեպտեմբերի – 1 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: 2017 թվականի Իրանի ռազմական բյուջեն կկազմի 10 մլրդ դոլար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *