Իրանի Սեմնան նահանգում զորավարժություն է անցկացվել

Այսօր` սեպտեմբերի 29-ին, Իրանի հյուսիսարևելյան Սեմնան նահանգում մեկնարկել է «Բեյթ օլ մողադաս 5» զորավարժությունը: Այս մասին հայտնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:

«Բասիջ» ստորաբաժանման զինծառայողները զորավարժության ժամանակ

«Բասիջ» ստորաբաժանման զինծառայողները զորավարժության ժամանակ

Զորավարժությանը ներգրավված է «Բասիջ» ստորաբաժանման 10000 զինծառայող: Զորավարժությունը  ավարտվելու է սեպտեմբերի 30-ին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին նմանատիպ զորավարժություն անցակացվել էր նաև Իրանի հյուսիսային Արդաբիլ նահանգում:

Զորավարժությանը մասնակցում էին«Բասիջ» ստորաբաժանման ուժերը, «Բեյթ օլ մողադասի» 7 գումարտակ և «Ալ Զահրայի» 1 գումարտակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *