Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի առաջին վարժանքը

Սեպտեմբերի 28-ին հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը անցկացրել է վարժանք-դասընթաց՝ «Քաղաքային որոնողափրկարարական թիմի տեղակայման բազայի ծավալում» թեմայով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

Աղետից տուժած երկիր մեկնող փրկարարական ջոկատներն ապահովված են եղել առաջին անհրաժեշտության համար բոլոր պարագաներով (վրաններ, սնունդ, խմելու ջուր, փրկարարական գույք, վառելանյութ ևն):

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության վարժանքը

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության վարժանքը

Պայմանական աղետի գոտի հասնելուն պես ջոկատի համար սահմանված վայրում ստեղծվել է վրանային ավան, որտեղ տեղակայվել է փրկարարների շտաբը, որտեղից էլ ղեկավարվել են որոնողափրկարարական աշխատանքները:

Դասընթացի նպատակն էր ամրապնդել արտակարգ իրավիճակների ժամանակ հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի անձնակազմի տեղակայման բազայի ծավալման գործնական հմտությունները:

ԱԻՆ փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմերն ունեն ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի չափանիշներին համապատասխան որակավորում:

Հիշեցնենք, որ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման նախագիծը մեկնարկել է դեռևս 2012-ից, իսկ 2015-ին Մոսկվայում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ միջպետական համաձայնագիրը, իսկ կենտրոնի պաշտոնական բացումը եղել է 2016-ի մարտի 18-ին:

Կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը: Կենտրոնի գործառույթների և գույքավորմանը մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության վարժանքը

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության վարժանքը

6121

One response to “Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի առաջին վարժանքը

  1. Pingback: ՀՀ ԱԻՆ-ը վարժանքներ է անում Երևանում «տեղի ունեցած» երկրաշարժի սցենարով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *