ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԻ մարմինների պատվիրակները հանդիպել են Երևանում

Սեպտեմբերի 29-ին Երևանում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 9-րդ նիստը, որին մասնակցում էին ՀԱՊԿ պետությունների, ՄԱԿ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԻ մարմինների, ՄԱԿ և ԿԽՄԿ պատվիրակությունների հանդպումը Երևանում

ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԻ մարմինների, ՄԱԿ և ԿԽՄԿ պատվիրակությունների հանդպումը Երևանում

Նիստի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերը վերաբերում էին միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խորացմանը (աղետներից տուժած մարդկանց օգնություն ցուցաբերելու ուղղությամբ):

Քննարկվել են նաև ՀԱՊԿ-ի հետ համատեղ կազմակերպվող ուսումնավարժությունների և այլ միջոցառումների իրականացմանը, ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում անդամ երկրների կադրերի վերապատրաստմանը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնների ստեղծմանը վերաբերող հարցեր:

Քննարկումների արդյունքում կողմերի միջև ստորագրվել է համագործակցության մտադրությունների մասին արձանագրություն:

Ավելացնենք, որ հոկտեմբերին Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ անդամ պետությունների նախագահների հաստատմանն է ներկայացվելու նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման որոշման նախագիծը:

Կենտրոնը կոորդիանցնելու է ՀԱՊԿ անդամ պետություններում գործող համանման կենտրոնների աշխատանքը՝ ինֆորմացիայի փոխանակման միջոցով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *