Պաշտպանության բանակն անցկացնում է ՀՕՊ զորավարժություն

Սեպտեմբերի 26-ից ՊԲ ռադիոտեխնիկական գումարտակներից մեկում մեկնարկել է մարտավարական զորավարժություն, որը ղեկավարում է բանակի ՀՕՊ պետը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Պաշտպանության բանակի ռադիոտեղորոշման կայաններից մեկը բացազատված վիճակում

Պաշտպանության բանակի ռադիոտեղորոշման կայաններից մեկը բացազատված վիճակում

Զորավարժությունը նպատակ է հետապնդում կատարելագործել հրամանատարների և շտաբների աշխատանքների ներդաշնակումը, ինչպես նաև անձնակազմի մոտ ձևավորել բարձր բարոյակամային հատկանիշներ:

ՊԲ հաղորդագրության մեջ նշվում է. «Օդային սահմանի անվտանգության ապահովման նպատակով ՊԲ-ում մշտապես իրականացվում են հակաօդային պաշտպանության զորքերի մարտունակության ու մասնագիտական ունակությունների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *