Իրանի և Իտալիայի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել

Սեպտեմբերի 27-ին Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում  իտալական «Եվրո» ռազմանավը և  Իրանի ռազմածովային ուժերի ռազմանավերը համատեղ զորավարժություն են անցկացրել: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Զորավարժությանը ներգրավվել են իրանական «Ալբորզ» և «Ալվանդ» էսկադրային ականակիր նավերը, «Եվրո» ռազմանավի և իրանական զինված ուժերի ուղղաթիռները:

Իրանի և Իտալիայի ռազմանավերի համատեղ զորավարժությունը

Իրանի և Իտալիայի ռազմանավերի համատեղ զորավարժությունը

Զորավարժության ընթացքում մշակվել են տեղեկատվության փոխանակման հարցեր, կատարվել թռիչքային վարժություններ:

Իտալական ռազմանավը երկու երկրների միջև  քաղաքական , ռազմական համագործակցության շրջանակներում չորսօրյա այցով Իրան էր եկել սեպտեմբերի 24-ին:

Այցի շրջանակներում ռազմանավի անձնակազմը հանդիպել  Էր Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարության հետ, այցելել  իրանական մի քանի կղզիներ:

Ավելի վաղ` սեպտեմբերի 5-ին, փոխծովակալ Ռոբերտո Չիա Մարսելլայի գլխավորությամբ Իրան էր ժամանել  իտալական բանակի պատվիրակությունը և  այցելել էր իրանական ԶՈւ տարբեր ստորաբաժանումներ:

2 responses to “Իրանի և Իտալիայի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 25 սեպտեմբերի – 1 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Իրանի և Պակիստանի ռազմածովային ուժերը անցկացրել են համատեղ զորավարժություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *