Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո շարունակվում են ձերբակալությունները

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ իրականացվող հետաքննության շրջանակներում Կարս նահանգի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի՝ Սարիղամիշում տեղակայված 9-րդ կոմանդոսների հատուկ նշանակության բրիգադի 35 զինծառայողի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Սեպտեմբերի 28-ին ձերբակալություններ են եղել նաև Թուրքիայի ժանդարմերիայում: Երկրի հարավարևելյան Էսքիշեհիր նահանգ 2 գավառում անվտանգության աշխատակիցների իրականացրած խուզարկության արդյունքում բերման է ենթարկվել ժանդարմերիայի 12 զինծառայող:

Սեպտեմբերի 27-ին էլ հայտնի է դարձել, որ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունից (MIT) հեռացված 141 աշխատակցից 100-ի գործի հետաքննությունը ավարտվել է: Դրա ավարտի արդյունքում 87 աշխատակից հեռացվել է պաշտոնից: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» կայքը: 

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է տապալվել, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ: Սակայն այնուհետև ձերբակալված բարձրաստիճան զինվորականների թիվն աճել է: Ձերբակալվածների մեջ մեծ թիվ են կազմում գնդապետները:

One response to “Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո շարունակվում են ձերբակալությունները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 25 սեպտեմբերի – 1 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *