Իրանը ներկայացրել է սեփական արտադրության մարտական ռոբոտներ

Սեպտեմբերի 27-ին, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը ներկայացրել են իրանական արտադրության մարտական ռոբոտների արդիականացված տարբերակը: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Իրանական արտադրության մարտական ռոբոտ

Իրանական արտադրության մարտական ռոբոտ

Արդիականացման արդյունքում ռոբոտների վրա ավելացվել են  գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքեր,  կտրտված տեղանքում ռոբոտի տեղաշարժը հեշտացնելու համար փոխվել են դրանց թրթուռները: Ռոբոտը կրում է 7,62մմ տրամաչափի գնդացիր:

Մարտական ռոբոտները Իրանը առաջին անգամ ներկայացրել է 2015թ փետրվարին:

Միաժամանակ Իրանի  ցամաքային ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ. տեղական արտադրության «Նազիր» մարտական ռոբոտներով, հեռակառավարվող բուլդոզերներով:

«Նազիր» զրահապատ անվավոր ռոբոտը  կարողանում է տեղափոխել մինչև 600 կգ բեռներ, ինչպես նաև իր վրա կարող է կրել երկու միավոր հակատանկային հրթիռ կամ դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ: Այն կարող է գործել ինչպես հեռակառավարմամբ, այնպես էլ նախապես ծրագրված առաջադրանքով՝ մինչև 2կմ հեռավորության վրա:

«Նազիր» ռոբոտն առաջին անգամ ներկայացվել է 2015թ. ապրիլին:

2015թ. ապրիլին Իրանում ներկայացված «Նազիր» անվավոր ռոբոտը՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով

2015թ. ապրիլին Իրանում ներկայացված «Նազիր» անվավոր ռոբոտը՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *