Յուրի Խաչատուրովը կմասնակցի ԱՊՀ երկրների ԳՇ պետերի համատեղ նիստին

Սեպտեմբերի 27-ից 30-ը ՌԴ Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ քաղաքներում կայանալու է ԱՊՀ երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը նիստը: Այս առիթով ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ԱՊՀ 7 երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը` 2016-ի մարտի 28-ին Մինսկում անցկացված նիստից հետո

ԱՊՀ 7 երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը` 2016-ի մարտի 28-ին Մինսկում անցկացված նիստից հետո (արխիվ)

Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը 2016-ի Մինսկում անցկացրած նախորդ նիստում մշակել էին երկրների զինված ուժերի առաջիկա հինգ տարվա համագործակցության և զարգացման հայեցակարգը, ինչպես նաև քննարկել էին ԱՊՀ երկրների համագործակցության շրջանակներում միացյալ կապի համակարգի անցնելու հետ կապված հարցերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *