Իրանը երկրի կենտրոնում հրթիռներ է տեղակայելու

Իրանի  կենտրոնական շրջանների հակաօդային պաշտպանությունը իրականացնելու համար մոտ ապագայում երկրի կենտրոնում գտնվող  Դաշթ-է Քյավիր անապատում  տեղակայվելու են իրանական արտադրության «Թալաշ» և «Մերսադ» զենիթահրթիռային համակարգերը:

Այս մասին հայտնել է ԻԻՀ  բանակի ՀՕՊ հրամանատար, բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմայիլին: Փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Իրանական արտադրության «Սայադ-3» հրթիռներ

Իրանական արտադրության «Սայադ-3» հրթիռներ

«Թալաշ» համակարգերը կարող են խոցել հետախուզական ինքնաթիռների կամ ԱԹՍ-ների նման թիրախներ: Համակարգերը ներկայցված են 3 տարբերակով՝ «Թալաշ -1», «Թալաշ-2», «Թալաշ-3»:

«Թալաշ-1» և «Թալաշ-2» համակարգերը օգտագործում էին իրանական «Սայյադ 2» հրթիռներ, հետագայում «Թալաշ-2»-ն արդիականացվում է ռուսաստանյան Ս-200 համակարգի հրթիռներով և այդ արդիականացված տարբերակը կոչվում է «Թալաշ-3»: Իսկ նախորդ տարի Ս-200 հրթիռները փոխարինվեցին «Սայյադ-3» հրթիռներով:

Հիշեցնենք  նաև, որ առաջիկա ամիսներիներին Իրանը սկսելու է «Ղադիր», «Սաջիլ», «Խորամշահր» հրթիռների արտադրությունը, իսկ  « Զոլֆաղար» հրթիռի արտադրությունը արդեն սկսված է:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի խոսքերով` մինչև տարեվերջ  (իրանական օրացույցով՝ 2017թ. մարտի 21) ԻՀՊԿ-ն համալրվելու է «Զոլֆաղար» հրթիռներով:

«Զոլֆաղար» հրթիռային համալիրները ցուցադրվել են նաև  սեպտեմբերի 21-ին  իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի շրջանակներում:

Իրանական արտադրության «Զոլֆաղար» հրթիռային համակարգը զորահանդեսի ժամանակ

Իրանական արտադրության «Զոլֆաղար» հրթիռային համակարգը զորահանդեսի ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *