Պաշտոնատար անձանց համար ամենամյա հավաք-պարապմունքներ ՀՀ ՊՆ-ում

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարաների պաշտոնատար անձանց ամենամյա հավաք-պարապմունքները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հավաք-պարապունքների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը դասախոսել է «Տարածաշրջանային իրավիճակը ապրիլյան պատերազմից հետո: Արդյունքներն ու քաղված դասերը» թեմայով:

ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են ամենամյա հավաք-պարապմունքներ պաշտոնատար մարդկանց համար. 2016 սեպտեմբեր

ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են ամենամյա հավաք-պարապմունքներ պաշտոնատար մարդկանց համար. 2016 սեպտեմբեր

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար ամենամյա հավաք-պարապմունքները կազմակերպվում են 2009 թվականից: Դրանց նպատակն է ամրապնդել ռազմական անվտանգության համակարգում պետական կառույցների սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև նրանց շրջանում բարձրացնել ռազմական անվտանգության ապահովման գործում պաշտոնական պարտականությունների և իրավասությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:

Նշենք, որ նախորդ տարվա հավաք-պարապմունքները ՀՀ գործադիր իշխանության, պետական և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց մասնակցությամբ մեկնարկել էին հոկտեմբերի 12-ին:

ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են ամենամյա հավաք-պարապմունքներ պաշտոնատար մարդկանց համար. 2016 սեպտեմբեր

ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են ամենամյա հավաք-պարապմունքներ պաշտոնատար մարդկանց համար. 2016 սեպտեմբեր

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *