Պաշտպանության բանակում անցկացվել են պահեստազորայինների հավաքներ

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մեկնարկել են Արցախի պահեստազորայինների հավաքներ: Այս մասին հայտնի է դարձել ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարի սեպտեմբերի 24-ի թողարկումից։

Հավաքների ընթացքում սպաները պահեստազորայիններին գործնականում ցուցադրել են զինտեխնիկայի կիրառման կանոնները, ներկայացրել պատերազմական գործողությունների ժամանակ նրանց գործողությունների հաջորդականությունը:

Տեսանյութից երևում է, որ պահեստազորայինների հետ անցկացվել են ականանետի հետ աշխատանքի վարժանքներ:

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի պահեստազորայինների հավաքներ

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի պահեստազորայինների հավաքներ

Պահեստազորային կազմի ռազմական հմտությունների կատարելագործման ու վերապատրաստման վարժանքների անցկացումը պլանային միջոցառում է եղել, որի նպատակն է կատարելագործել զորահավաքային պատրաստության մակարդակը:

One response to “Պաշտպանության բանակում անցկացվել են պահեստազորայինների հավաքներ

  1. Pingback: Պաշտպանության բանակում մեկնարկել են պահեստազորայինների հավաքներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *