ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը կմեկնի Մինսկ

Սեպտեմբերի 26-28-ը ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, վարչության պետ Վարդան Նշանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելելու է Մինսկ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

Մինսկում ՀՀ ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտի համագործակցության հարցերի քննարկմանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-17-ը Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի ճամբարային հավաք, որի շրջանակում անցկացվել է նաև զորավարժություն։

ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի ճամբարային հավաք

ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի ճամբարային հավաք

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *