Սյունիքի մարզում ականազերծվել է մոտ 10․000 քմ ականապատ տարածք

ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակն այս տարվա ընթացքում ձեռքով ականազերծման մեթոդով Սյունիքի մարզում ականազերծել է մոտ 10․000 քմ ականապատ տարածք։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

Վտանգավոր տարածքների նախազգուշացնող վահանակն ու ժապավենը Սյունիքում

Վտանգավոր տարածքների նախազգուշացնող վահանակն ու ժապավենը Սյունիքում

Կատարված աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացրել են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերացիոն բաժնի աշխատակիցները։

Զուգահեռաբար, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանում սկսել է վտանգավոր տարածքների նշագրման աշխատանքները։ Այդ աշխատանքների արդյունքում, Սյունիքում նախազգուշացնող վահանակներով և ժապավեններով արգելափակվել է 49 վտանգավոր տարածք, տեղադրվել է 883 վահանակ և 19․690 գծամետր ժապավեն։ Նշագրման նպատակն է կանխարգելել մարդկանց մուտքը վտանգավոր տարածքներ, ինչպես նաև իրազեկել ականի պատճառած վտանգի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *