Վրաստանը երկու պարեկային ռազմանավ է ստանալու ԱՄՆ-ից

Սեպտեմբերի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին հանդիպել է ԱՄՆ դեսպան Յան Քելլի հետ: Հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ Վրաստանը մոտ ժամանկներում ԱՄՆ-ից երկու պարեկային ռազմանավ է նվեր ստանալու:

Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա անվտանգության վարչության կատեր

Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա անվտանգության վարչության կատեր

Փոխանցման արարողությունը կայանալու է սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում, որտեղ ժամանելու է Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության առափնյա անվտանգության վարչության պատվիրակությունը:

Հիշեցնենք, որ 2008թ. ռուս-վրացական հակամարտությունից հետո Վրաստանի ռազմածովային ուժերը վերացվեցին, իսկ մնացած ռազմանավերը փոխանցվեցին առափնյա անվտանգության վարչությանը: Ներկայումս սահմանապահ ծառայության սպառազինությունում կա 17-18 ռազմանավ և կատեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *