ՊԲ զինծառայողի մահվան առնչությամբ մեղադրանք է առաջադրվել 6 զինծառայողի

Սեպտեմբերի 16-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում  հրազենային վիրավորումից զոհված զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Փաթաթանյանի մահվան գործով կատարված քննությամբ մեղադրանք է առաջադրվել 6 անձի: Այս մասին տեղեկացնում  է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ  բացահայտվել են  ժամկետային զինծառայողի մահվան մի շարք հանգամանքներ, նրա նկատմամբ ծառայակիցների կողմից կիրառված բռնարարքի  դեպքեր, հանցագործությունների տարբեր դրվագներ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինծառայող Հ. Շահմուրադյանին, Հ. Ալեքսանյանին, Վ. Վարդանյանին, լեյտենանտ Լ. Սարգսյանին, Գ. Ղուկասյանին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մեղադրանք է առաջադրվել նաև շարքային Գ. Մուսիկյանին: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել զորամասի հսկողությանը հանձնելը:

Ժամկետային զինծառայող Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը   գլխի շրջանում հրազենային վիրավորում  է ստացել   սեպտեմբերի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, այնուհետև  տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ ժամը 16:30-ի սահմաններում մահացել է:

One response to “ՊԲ զինծառայողի մահվան առնչությամբ մեղադրանք է առաջադրվել 6 զինծառայողի

  1. Pingback: [Լրացված] Սեպտեմբերի 16-ին հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *