ԻՊ-ն մի շարք տարածքներ է հետ նվաճել թուրքական զինուժից

Սեպտեմբերի 21-22-ին «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները թուրքական զինուժից և Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալներից հետ է նվաճել Հալեպի հյուսիսում տեղակայված մի շարք բնակավայրեր:

Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի աջակցությամբ գործող ուժերը կորցրել են նարնջագույնով ներկված տարածքը, բայց կարողացել էին վերահսկողություն հաստատել կապույտով նշված տարածքում: Սակայն ընդամենը մեկ օր անց ԻՊ-ն վերահոսկողություն է սահմանել նշված երկու տարածքներում:

Մասնավորապես ԻՊ-ի վերահսկողության տակ են անցել Հալեպից հոյւսիս տեղակայված Թելար ալ-Շարքի, Թելար ալ-Ղարբի, Սանդարա բնակավայրերը:

Թուրքիան օգոստոսի 24-ին Սիրիա ներխուժելուց և Ջերաբլուսը գրավելուց հետո հայտարարում էր Հալեպի հյուսիսում ընկած շրջաններում ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող վերջին խոշոր բնակավայրի՝ Էլ-Բաբի գրավման գործողությունների մասին: Սակայն թուրքական ուժերին առայժմ չի հաջողվում դա կյանքի կոչել:

Ընդհակառակը՝ գործողությունների ծավալմանը զուգընթաց թուրքական ուժերը հանդիպում են ԻՊ-ի ավելի համառ դիմադրությանը և տալիս զոհեր, կորցնում զինտեխնիկա:

Միայն Թուրքիայի զինուժը, թուրքական պետական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, օգոստոսի 24-ից սեպտեմբերի 22-ն ընկած հատվածում տվել է 10 սպանված, այդ թվում՝ տանկերի անձնակազմի 8 զինծառայող՝ կորցնելով նաև առնվազն 3 տանկ:

Չնայած այս ամենին՝ թուրքական կողմը շարունակում է հայտարարել «հաջողությամբ դեպի Էլ-Բաբ շարժվելու» մասին, ինչը թուրքական զինուժը սկսել է սեպտեմբերի 16-ից:

Գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

One response to “ԻՊ-ն մի շարք տարածքներ է հետ նվաճել թուրքական զինուժից

  1. Pingback: Թուրքիան պահանջում է քրդերին դուրս թողնել Ռաքքայի գրավման գործողությունից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *