Ռուսաստանի օդուժն ակտիվացրել է թռիչքները Սիրիայում հրադադարի չեղարկումից հետո

Սիրիայում հրադադարի չեղարկումից հետո Ռուսաստանի ռազմաօդային ուժերը կտրուկ ավելացրել են մարտական թռիչքների քանակը և ավիահարվածները՝ պայմանավորված սիրիական հետախուզությունից ստացվող տվյալների ավելացմամբ: Այս մասին հայտնում է «Իզվեստիյա» լրատվակայքը՝ մեջբերելով ՌԴ դաշնային խորհրդի պաշտպանության հանձնաժողովի փոխտնօրեն Ֆրանց Կլինցեդվիչին:

Միաժամանակ ՌԴ ՊՆ-ում լրատվակայքի աղբյուրը հայտնել է, որ մարտական թռիչների թիվը աճել է մինչև 1  օրում 50 թռիչքի:

Ենթադրաբար երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Ռուսաստանի կործանիչները հարվածել են Հալեպում զինյալներին: Տեսանյութը՝ ստորև:

Սիրիայում սեպտեմբերի 20-ին դադարեցված հրադադարի ռեժիմից հետո, երկրի պետական «ՍԱՆԱ» գործակալության փոխանցմամբ, Սիրիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ԻՊ հրամանատարական կետեր, ռազմական տեխնիկա և կենդանի ուժ Սիրիայի Թադմոր քաղաքից հյուսիս-արևելք, Ալ Ջամալիի, Ար Րասթանի, Թելբիսի և Ալ-Ֆարխանիյայի և Աշ-Շաերի թաղամասներում: Ինչպես նաև ահաբեկիչերը պարբերաբար ռմբակոծում են Հոմսի և Հալեպի թաղամասեր՝ պատճառելով քաղաքացիական զոհեր:

Իսկ երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Դամասկոսից հյուսիս-արևելք ընկած ալ-Ղալամուն շրջանում  Սիրիայի կառավարական ուժերի ինքնաթիռ էր խոցվել ԻՊ-ի դեմ մարտական գործողությունների արդյունքում։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Սիրիայի ԶՈւ-ի հրամանատարությունը հայտնել էր հայտարարված հրադադարի ռեժիմի ավարտի մասին։ Հայտարարության մեջ նշված է, որ ահաբեկիչները չեն հետևել հրադադարի ռեժիմի կետերին և խախտել են այն ավելին քան 300 անգամ։

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` Ժնևի բանակցությունների արդյունքում ձեռքբերված համաձայնությամբ հրդադարի ռեժիմը ուժի մեջ էր մտելսեպտեմբերի 12-ին` արևի մայր մտնելուն պես: Մանրամասներն՝ այստեղ։

Սա այս տարվա ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ Սիրիայում հրադադար հաստատելու երկրորդ փորձն էր: Առաջինը փետրվարին էր, երբ ՌԴ նախագահը ԱՄՆ նախագահի հետ համաձայնության էր հասել հրադադարի ռեժիմի հաստատման հարցում:

Սիրիայում և Իրաքում վերահսկողության գոտիները 2016թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ: Սիրիայի կառավարություն - կարմիր, Իրաքի կառավարություն - գազարագույն, «Իսլամական պետություն» - մուգ մոխրագույն, քրդեր - կանաչ, Սիրիայի հակակառավարական ուժեր - կապույտ:

Սիրիայում և Իրաքում վերահսկողության գոտիները 2016թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ: Սիրիայի կառավարություն ” կարմիր, Իրաքի կառավարություն ” գազարագույն, «Իսլամական պետություն» ” մուգ մոխրագույն, քրդեր ” կանաչ, Սիրիայի հակակառավարական ուժեր ” կապույտ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *