Ճամբարային հավաքներ ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերում

Սեպտեմբերի 3-17-ը «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի ճամբարային հավաք, որի շրջանակում անցկացվել է նաև զորավարժություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ սեպտեմբերի 18-ի թողարկումը:

Ճամբարային հավաքի ընթացքում անձնակազմի հետ անցկացվել են հրանետների, ռադիացիոն հետախուզական սարքերի և զորատեսակի ուսումնական միջոցների մարտավարատեխնիկական բնութագրերի վերաբերյալ դասընթացներ։

ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի ճամբարային հավաք

ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի ճամբարային հավաք

Զորավարժության ընթացքում ՌՔԿՊ զորքերն իրականացրել են  հակառակորդի կիրառած արկի պայթյունից առաջացած ամպի դիտարկում, հատուկ տեխնիկական միջոցով հրամանատարական կետի ծխաքողարկում, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական հետախուզություն, ինչպես նաև տեխնիկայի ախտահանում։

Անձնակազմը նույնպես անցել է սանիտարական մշակում , այնուհետև տեխնիկական միջոցները և անձնակազմը վերադարձ ել են մշտական տեղակայման վայր։

ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքեր

ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքեր

Ճամբարային հավաքի ավարտին  հավաքի ղեկավար, ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, վարչության պետ, գնդապետ Վարդան Նշանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում մատնանշվել է  թերությունները և ամփոփվել հավաքի արդյունքները։

One response to “Ճամբարային հավաքներ ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերում

  1. Pingback: ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը կմեկնի Մինսկ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *