Թուրքիայի Գազիանթեփ նահանգից դուրս է բերվել ՀՕՊ ստորաբաժանումը

Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի զինուժը դուրս է բերել Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի՝ երկրի հարավային Գազիանթեփ նահանգի Իսլահիե գավառում տեղակայված 106-րդ հրետանային գնդի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի զինուժը Գազիանթեփից դուրս է բերել հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը:

Թուրքիայի զինուժը Գազիանթեփից դուրս է բերել հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը:

Համաձայն աղբյուրի՝ ստորաբաժանումը Սիրիային սահմանակից Իսլահիյե գավառից տեղափոխվել է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 2-րդ բանակի Ադանա նահանգում տեղակայված 6-րդ կորպուսի հրամանատարություն:

Նշենք, որ 2-րդ բանակի ստորաբաժանումները հիմնականում տեղակայված են Թուրքիայի՝ Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ սահմաններին հարող տարածքներում: Բացի այդ, 2-րդ բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում են կենտրոնացած «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնական ուժերը: 2-րդ բանակի շտաբը տեղակայված է Մալաթիայում:

Նշենք, որ ավելի վաղ՝ օգոստոսի 24-ին, Թուրքիայի զինուժը սկսել էր դուրս բերել Ստամբուլի Մալթեփեյի զորամասի զրահատանկային ստորաբաժանումները և տեղափոխել էր դրանք Գազիանթեփ նահանգի Իսլահիյե գավառ:  Մինչև Սեպտեմբերի 13-ին Թուրքիայի զինուժը Իսլահիե  է տեղափոխել ընդհանուր առմամբ 90 միավոր տանկ, 15  միավոր  Fırtına («Ֆըրթընա») հաուբից, 43 միավոր զրահափոխադրիչ, մոտ 100 միավոր այլ ռազմական տեխնիկա և 300 զինծառայող:

Հիշեցնենք, որ Թուրքիայում հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդունված որոշման համաձայն՝ օգոստոսի 22-ից Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները սկսել են դուրս բերվել երկրի երկու խոշորագույն քաղաքներից՝ Անկարայից և Ստամբուլից, քանի որ խռովարարները հեղաշրջման փորձի ժամանակ փողոցներ էին հանել այդ քաղաքներում տեղակայված մի շարք զորամասերի զինանձնակազմը, տեխնիկան, այդ թվում՝ տանկեր, այլ զրահատեխնիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *