ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի համար ստեղծվում է ավելի հեռահար հրթիռ

Այս տարվա վերջին նախատեսված է ավարտել ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի համար նախատեսված նոր, հեռահար հրթիռների փորձարկումները:Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիյա» լրատվակայքը:

Լրատվակայքի հաղորդմամբ՝ նոր հրթիռը կարող է ոչնչացնել հակառակորդի ամրաշինական կառույցները, կենդանի ուժը և զրահատեխնիկան՝ արձակվելով 10 կմ հեռավորության վրա:

«Տոս-1Ա» Սոլնցեպյոկ ծանր հրանետը՝ կրակի պահին

«ՏՕՍ-1Ա» Սոլնցեպյոկ ծանր հրանետը՝ կրակի պահին

Ինչպես փոխանցում է լրատվակայքը՝ չնայած հեռահար հրթիռի հստակ բնութագիրը դեռևս հայտնի չէ, սակայն իրենց տվյալներով հրաձգության հեռավորությունը ավելի հին՝ М0.1.01.04М հրթիռի համեմատ աճել է 1,5-2 անգամ՝ 5-6-ից մինչև 10 կմ:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 200 միլիոն դոլարի պայմանագրով պատվիրված սպառազինության ցուցակի մեջ առկա են նաև ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր  հրանետային համակարգեր:

«Իզվեստիյայի» փոխանցմամբ համակարգն արդեն առկա է նաև Հայաստանի սպառազինության մեջ:

Ավելի վաղ այս համակարգերից գնել է նաև Ադրբեջանը, սակայն 2016-ի ապրիլին այս համակարգերն օգտագործելու Ադրբեջանի փորձերը ձախողվել են. Պաշտպանության բանակը խոցել է հրանետներից մեկը, ինչից հետո Ադրբեջանի զինուժն այլևս չի կիրառել դրանք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *