Մերձկասպյան երկրները 2017-ին զորավարժություն են անելու Ադրբեջանի տարածքում

Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը ժամանել է Ադրբեջան և հանդիպել է այդ երկրի ԱԻ նախարար, գեներալ-գնդապետ Քեմալլեդին Հեյդարովին, որի հետ քննարկել է նաև համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՌԴ և Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունները (1, 2):

Կասպյան նավատորմիղի ռազմանավերը ժամանում են Աստրախան

Կասպյան նավատորմիղի ռազմանավերը ժամանում են Աստրախան

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են 2017–2019 թթ. ՌԴ և Ադրբեջանի արտաքին իրավիճակների նախարարության միջև համագործակցության համապարփակ ծրագիրը, պայմանավորվել են Կասպից ծովում արտակարգ իրավիճակների և դրա հետևանքների վերացման նպատակով կասպյան 5 երկրների մասնակցությամբ ամենամյա զորավարժություն անցկացնելու վերաբերյալ:

Նույն օրը, համաձայն ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության, ծրագրի ստորագրման ժամանակ, Ադրբեջանի ԱԻ նախարարը առաջարկել է մյուս տարի զորավարժությունն անցկացնել Ադրբեջանի տարածքում: Ինչին ի պատասխան Պուչկովը հայտնել է, որ իրենք կաջակցենք զորավարժությունը Ադրբեջանում անցկացնելու առաջարկին:

Նշենք, որ սեպտեմբերի 20–22-ը  Աստրախանի շրջանում և Կասպից ծովի ջրերում Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի արտակարգ իրավիճակների գերատեսչությունների մասնակցությամբ անցկացվում է  «Կասպից-2016» միջազգային զորավարժությունը, որում ներգրավված է  ավելի քան 600 մարդ, 100 միավոր տեխնիկա:

Նշենք, որ 2014 սեպտեմբերին Ռուսաստանի Աստրախան քաղաքում Կասպից ծովի ավազանի 5 երկրների ղեկավարների չորրորդ գագաթաժողովում քննարկվել էին մի շարք հարցեր՝ ջրային տարածքների սահմանազատումից մինչև ռազմածովային համագործակցություն։ Հենց այդտեղ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանին, Ղազախստանին, Թուրքմենստանին և Ադրբեջանին առաջարկել էր 2016 թվականին համատեղ զորավարժություններ անցկացնել։

Դրանից հետո 5 պետությունների նավատորմերը համատեղ երկկողմ և եռակողմ մի շարք զորավարժություններ են անցկացրել և ռազմանավերով բարեկամական փոխայցեր են կատարել մեկը մյուսի նավահանգիստներ: Սակայն սա կլինի բոլոր 5 պետությունների առաջին համատեղ զորավարժությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *