ՀՀ նախագահը պարգևատրել է մի խումբ զինվորականների

Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահը Սերժ Սարգսյանը մի խումբ անձանց պարգևատրել է Հայաստանի բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական կոչումներ:

Պարգևատրվածների մեջ են եղել նաև մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ:

Նախագահի հրամանագրերով՝ գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանին և ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գեներալ-մայորի զինվորական կոչումն է հանձնում Տիգրան Փարվանյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գեներալ-մայորի զինվորական կոչումն է հանձնում Տիգրան Փարվանյանին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *