Սեյրան Օհանյանը ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը

Այսօր` սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին և Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ջոն Գրոնսկիին: Հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հետ համագործակցությունը ներառում է բազմաթիվ ուղղություններ` ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահություն, միջազգային առաքելությունների համար ինքնաշեն պայթուցիկ սարքեր հայտնաբերող և վնասազերծող անձնակազմի պատրաստում, 2-րդ մակարդակի բուժօգնություն ապահովող դաշտային հոսպիտալի կարողությունների զարգացում և միջազգային հավաստագրում, արհեստավարժ սերժանտական կազմի ձևավորում, բազմազգ համատեղ զորավարժություններ և այլն:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հետ համագործակցության մակարդակը:

 Սեյրան Օհանյանի հանդիպումը ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Լի Թաֆանելիի և Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Ջոն Գրոնսկիի հետ

Սեյրան Օհանյանի հանդիպումը ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Լի Թաֆանելիի և Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Ջոն Գրոնսկիի հետ

ԱՄՆ զինված ուժերի բարձրաստիճան պատվիրակությունը վաղը մասնակցելու է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին:

Նախատեսվում են նաև պատվիրակության այցերը ԱՄՆ ԶՈՒ փորձագիտական խմբերի օժանդակությամբ անցկացվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման դասընթացի, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ նորաստեղծ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի հրահանգիչների վերապատրաստման դասընթացի անցկացման վայրեր:

One response to “Սեյրան Օհանյանը ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը

  1. Pingback: ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ Կանզաս ազգային գվարդիայի հրամանատարին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *