Սիրիան Դեր Զորում ինքնաթիռ է կորցրել

Սեպտոմբերի 18-ին՝ մարտական առաջադրանքի ժամանակ, Սիրիայի զինված ուժերը Դեր Զոր քաղաքում կորցրել են ինքնաթիռ։ Նախնական տվյալներով ինքնաթիռը խոցվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականցվող մարտական գործողության ժամանակ։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը։

Միջադեպը դեռևս չի մանրամասնվում։ Ինչպես հայտնում է գործակակությունը, նույն օրը՝ ավելի վաղ,  Սիրիայի ռազմաօդային ուժերը Ալ-Օրֆում, Ալ-Քանամաթում, Ալ-Թարդայում և Դեր Զորում հարվածել են զինյալների թաքստոցներին, ինչի արդյունքում չեզոքացվել են ահաբեկիչների զինապահեստներ և կենդանի ուժ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17–ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան սեպտեմբերի 16-ին Սիրիայի նույն Դեր Զոր քաղաքի մոտակայքում ավիահարվածներ էր հասցրել երկրի կառավարական բանակի դիրքերին, ինչի արդյունքում սիրիական բանակը տվել է մարդկային և զինտեխնիկայի կորուստ։

2 responses to “Սիրիան Դեր Զորում ինքնաթիռ է կորցրել

  1. Pingback: Սիրիան Դամասկոսի շրջանում ինքնաթիռ է կորցրել | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *