Աբխազիայի ՌԴ ռազմաբազայի ստորաբաժանումները ՀՕՊ վարժանքներ են արել

Զորավարժություն անցկացնելու համար Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի ստորաբաժանումները տեղափոխվել են Ռուսաստանի Աստրախանի շրջանի «Կապուստին Յար» զորավարժարան, որտեղ կիրառել են «Օսա-ԱԿՄ», «Ստրելա-10» և «Իգլա» հակաօդային պաշտպանության համալիրներով: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:

Հակաօդային պաշտպանության «Ստրելա-10» համալիր

Հակաօդային պաշտպանության «Ստրելա-10» համալիր

Ռազմաբազայի հակաօդային ստորաբաժանումները սկսել են մարտավարական զորավարժություն, որի ժամանակ կրակային պատրաստության վարժանքներ են անցկացնելու շուրջ 30 միավոր ռազմական տեխնիկայի ներգրավմամբ:

Կրակային վարժանքներն անցկացվելու են ինչպես հրթիռների կեղծ, այնպես էլ մարտական (իրական) կրակով: Բացի այդ, ստորաբաժանումները կատարելու են մարտավարական, ինժեներական վարժանքներ, կատարելագործելու են ղեկավարման և կապի համակարգերի աշխատանքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *