ԱՄՆ ավիահարվածները Սիրիայի կառավարական ուժերին. միջազգային արձագանքը

Սեպտեմբերի 17–ին Սիրիայի բանակի բարձրագույն հրամանատարությունը հայտնել է, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան սեպտեմբերի 16-ին Սիրիայի կենտրոնարևելյան Դեր Զոր քաղաքի մոտակայքում ավիահարվածներ է հասցրել երկրի կառավարական բանակի դիրքերին: Այս մասին տեղեկացնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:

ԱՄՆ ՌՕՈւ F-16 կործանիչներ

ԱՄՆ ՌՕՈւ F-16 կործանիչներ

Համաձայն աղբյուրի՝ ավիահարվածները հասցվել են Ջեբալ աս-Սարդա լեռան մոտակայքում, որը մոտ է Դեր Զորի օդանավակայանին: Ավիահարվածների արդյունքում սիրիական բանակը ունի զինծառայողների և ռազմական տեխնիկայի կորուստ:

Սիրիայի բանակի բարձրագույն հրամանատարությունը հայտնում է նաև, որ ավիահարվածների օգտվելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները կարողացել են գրավել  Ջեբալ աս-Սարդայի բարձրությունը:

Սիրիական բանակը մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայի նկատմամբ ագրեսիայի դրսևորման և ԻՊ-ին աջակցություն ցուցաբերելու մեջ:

Սեպտեմբերի 17-ին ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի 4 ինքնաթիռներ՝ 2  F-16 կործանիչներ և 2 A-10 գրոհիչներ Սիրիայի տարածք ներխուժելով Իրաքի հետ սահմանից ավիահարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին, ինչի արդյունքում մահացել է 62 զինծառայող, մոտ 100 զինածառայող էլ վիրավորվել է:

Նույն օրը՝ համաձայն ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության, Սիրիական բանակի ներկայացուցիչը բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ ավիահարվածների հետևանքով սիրիական բանակի կորուստները կազմում է մոտ 160 մարդ, այդ թվում 62 սպանված: Բացի այդ սիրիական բանակը կորցրել է 3 միավոր տանկ, 3 միավոր ՀՄՄ, 4 միավոր ականանետ և 1 միավոր զենիթային համակարգ:

Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության (U.S. Central Command) ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ դադարեցրել է ԻՊ դեմ հարվածները, այն բանից, հետո երբ Ռուսաստանը պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ հնարավոր է՝ հարվածել են սիրիական կառավարական բանակի դիրքերին:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ԱՄՆ կոալիցիան սպասվելիք ավիահարվածների մասին ավելի վաղ տեղեկացրել է Ռուսաստանին: Ամերիկյան կողմը հայտնում  է նաև, որ կոալիցիան պատահաբար է հարվածել Սիրիայի կառավարական բանակի դիրքերին:

Սեպտեմբերի 18-ին ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ որևէ տեղեկություն չի հայտնել Դեր Զորում ավիահարվածներ հասցնելու իր պլանների մասին ոչ Ժնևում ռուս-ամերիկյան համատեղ օպերատիվ արձագանքման կենտրոնում, և ոչ էլ ԱՄՆ պետքարտուղարի Ջոն Քերիի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ամենօրյա շփումների ժամանակ:

Զախարովան նշել է, որ ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Դեր Զորի հենց այն հատվածում, որտեղ սիրիական բանակը երկար ժամանակ է կռվում է ԻՊ-ի դեմ:

Սեպտետմբերի 18-ին Ռուսաստանի պահանջով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել, որը անցկացվել է ԶԼՄ-ների համար փակ պայմաններում: Նիստի վերաբերյալ մանրամասներ դեռևս հայտնի չեն: ՄԱԿ-ի ՌԴ մշտական ներկայացուցիչը Վիտալի Չուրկինը հայտնել է լրագրողներին, որ Ռուսաստանը ԴԵր Զորում կատարվածի վերաբերյալ մանրամասն բացատրություն է պահաջում ԱՄՆ-ից:

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 10-ին Ռուսաստանը և ԱՄՆ-ն ձեռք են բերել Սիրիայում հրադադար հաստատելու մասին համաձայնությունը, որը ուժի մեջ էր մտել սեպտեմբերի 12-ից: 7 օր հրադադարի ռեժիմ պահպանելուց հետո Ռուսաստանը և ԱՄՆ-ն ստեղծելու են համատեղ գործունեության կենտրոն, որը պետք է տարանջատի չափավոր ընդդիմադիրներին  ահաբեկչական խմբավորումներից: Դրանից հետո ՌԴ և ԱՄՆ օդային ուժերը սկսելու են ավիահարվածներ հասցնել ահաբեկչական խմբավորումներին:

2 responses to “ԱՄՆ ավիահարվածները Սիրիայի կառավարական ուժերին. միջազգային արձագանքը

  1. Pingback: Սիրիան Դեր Զորում ինքնաթիռ է կորցրել | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայի բանակին հաջողվել է ազատագրել Դեր Զորում կոալիցիայի հարվածների հետևանքով կորցրած դիրքերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *