Թուրքիայի զինուժը սկսել է Էլ–Բաբը ԻՊ-ից «մաքրելու» գործողությունը

Սեպտեմբերի 16-ին Թուրքիայի զինուժը Սիրիայում օգոստոսի 24-ից սկսված «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Սիրիայի թուրքմենների օգնությամբ սկսել է Հալեպից հյուսիս ընկած Էլ–Բաբ բնակավայրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից «մաքրելու» գործողությունը:Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի զինուժը Սիրիայի թուրքմեն զինյալների հետ սկսել է Էլ-Բաբը ԻՊ-ից «մաքրելու» գործողությունը:

Թուրքիայի զինուժը Սիրիայի թուրքմեն զինյալների հետ սկսել է Էլ–Բաբը ԻՊ-ից «մաքրելու» գործողությունը:

Նշենք, որ Էլ-Բաբը Հալեպի հյուսիսում ԻՊ հսկողության տակ գտնվող վերջին խոշոր բնակավայրն է:

Համաձայն աղբյուրի՝ Էլ-Բաբի գրավվման գործողությանը մասնակցում է շուրջ 2500 զինծառայող: Ցամաքային գործողություններին զուգահեռ, սեպտեմբերի 17-ի առավոտյան թուրքական հրետանին հարվածել է Թուրքիայի սահմանից 3 կմ հեռավարության վրա գտնվող Քիլիս քաղաքի մոտակայքում տեղակայված ԻՊ դիրքերին: Բացի այդ թուրքական F-16 կործանիչները և ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերը  ավիահարվածներ են հասցնում Էլ-Բաբի տարածքում ԻՊ դիրքերին:

Աղբյուրը հայտնում է նաև, որ ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները նույնպես աջակցում են Սիրիայում թուրքական զինուժի գործողություններին: Նշենք, որ սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ շարունակում է աջակցություն ցուցաբերել թուրքական զինուժին ԻՊ դեմ ռազմական գործողություններում, ինչը ներառում է նաև  ԱՄՆ ցամաքային աջակցությունը: Մամուլի քարտուղարը նշել է, սակայն, որ չի կարող որևէ մանրամասներ փոխանցել կոնկրետ գործողությունների մասին:

Հիշեցնենք օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է: