Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 11 – 17 սեպտեմբերի, 2016

Ֆինանս չլինելու պատճառով Բաքուն 2016-ին չի ստանա ԲՄՊ-3 մեքենաները • Վրաստանի ԶՈւ թվաքանակը 2017-ին չի փոխվի , իսկ ԶՈւ  3 գումարտակ ԱՄՆ-ի հետ համատեղ պատրաստություն կանցնի • Թուրքիայում շարունակվում են քրդերի հետ զինված բախումները • Հեղաշրջման փորձից հետո առաջին անգամ հրապարակվել է Թուրքիայի ԶՈւ թվաքանակը • Թուրքիայի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը • Թուրքիայում շարունակվում է ստորաբաժանումների դուրս բերումը Ստամբուլից և Անկարայից, իսկ Քոնիայի ավիաբազան վերածվում է Թուրքիայի ԶՈւ ՌԷՊ կենտրոնի • Թուրքիայի զինուժը հրետանիով հարվածել է Սիրիայում ԻՊ դիրքերին և ցամաքային գործողություն է իրականացրել քրդերի դեմ Իրաքում • Թուրքիայի զինուժը սկսել է Էլ–Բաբը ԻՊ-ից «մաքրելու» գործողությունը • ՌԴ ԶՈւ-ն զորավարժություններ է անցկացրել Հվ. Օսիայում և Տաջիկստանում • Ռուսաստանը 2017-ին  կանցկացնի «Արևմուտք-2017» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը • Իրանի ռազմածովային ուժերը համալրվել են ուղղաթիռակիր ռազմանավով • Իրանում  անցկացվել է խոշորամասշտաբ զորավարժություն • ԱՄՆ ինքնաթիռները հետախուզական թռիչք են իրականացրել Պարսից ծոցի իրանական ափի մոտ • Սեպտեմբերի 12-ին Սիրիայում հաստատված հրադադարի ռեժիմը պահպանվել է և երկարաձգվել ևս 48 ժամով • Հրաձգությունից հետո սիրիական կառավարական զորքերը վերադարձել են նախկին դիրքեր • Սիրիայում սպանվել է ԻՊ առանցքային առաջնորդներից մեկը • Իսրայելը հերքում է Սիրիայում իր ինքնաթիռը խոցվելու մասին լուրը, իսկ Սիրիական կողմը պնդում, որ Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հրետանային բազան • Իսրայելում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տարհանման վարժանքներ են անում • Ստորագրվել է Իսրայելի՝ ԱՄՆ-ից 38 մլրդ դոլար օգնություն ստանալու համաձայնագիրը

Թուրքիայի զինուժը սկսել է Էլ–Բաբը ԻՊ-ից «մաքրելու» գործողությունը • Իրանի ռազմածովային ուժերը համալրվել են ուղղաթիռակիր ռազմանավով • Հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը

Թուրքիայի զինուժը սկսել է Էլ–Բաբը ԻՊ-ից «մաքրելու» գործողությունը • Իրանի ռազմածովային ուժերը համալրվել են ուղղաթիռակիր ռազմանավով • Հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը

Ադրբեջան / Վրաստան

• Ադրբեջանի պատվիրած ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումները Ռուսաստանից Ադրբեջան, որոնք պետք է ավարտվեին 2016֊ին, ֆինանսական խնդիրների պատճառով այս տարի չեն կայանա։

Ադրբեջանի ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենան, 2013թ․

Ադրբեջանի ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենան, 2013թ․

• Սեպտեմբերի 15-ին Վրաստանում տեղի ունեցած  ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշման համաձայն՝ Վրաստանի ԶՈւ թվաքանակը 2017-ին չի փոխվի, իսկ ԶՈւ զինծառայողների հաստիքները չեն գերազանցի 37 000-ը: Նույն նիստում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ներկայացրել է Վրաստանի ԶՈւ-ի բարելավման մարտավարական ծրագիր, ըստ որի՝ վերանայվել է նաև ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացումը:

Թուրքիա 

• Սեպտեմբերի 15-ի երեկոյան «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները ավտոմատներով և նռնականետներով կրակել են Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Դողուբայազեթ և Վան նահանգում հերթապահություն իրականացնող «գյուղական պահպանների» վրա:

• Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը սեպտեմբերի 8-ին հրապարակել է զինված ուժերի թվաքանակը՝ առաջին անգամ ներառելով միայն ՊՆ, ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի թվաքանակը։

• Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը աշխատանաքային այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա և հանդիպել է այդ երկրի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարին:

Հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը:

Հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը:

• Սեպտեմբերի 13-ին Թուրքիայի զինուժը Ստամբուլի Մալթեփե շրջանում տեղակայված  2-րդ զրահատանկային բրիգադից դուրս է բերել 58 միավոր ռազմական մեքենայից կազմված շարասյուն  և 120 զինվորական անձանակազմ և ուղարկել է Սիրիային սահմանակից  Իսլահիյե գավառ։

• Թուրքիայի ԶՈւ՝ Քոնիա քաղաքի մոտ տեղակայված 3-րդ ավիաբազան, որը համալրված է վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգով սպառազինված (AEW&C ) Boeing 737 ինքնաթիռներով, վերածվելու է ռադիոէլեկտրոնային պայքարի կենտրոնի:

• Թուրքական զինուժը սեպտեմբերի 11-ին Սիրիայում շարունակվող «Եփրատի վահան» գործողության շրջանակներում հրետանիով հարվածել է Սիրիայում ԻՊ դիրքերին, ինչպես նաև Սիրիա ներխուժմանը և այնտեղ շարունակվող գործողություններին զուգահեռ սեպտեմբերի 10-11-ին քրդերի դեմ պայքարում վերջին տարիներին առաջին անգամ ցամաքային զորքով ներխուժել է Իրաքի հյուսիսային տարածք:

• Սեպտեմբերի 16-ին Թուրքիայի զինուժը Սիրիայում օգոստոսի 24-ից սկսված «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Սիրիայի թուրքմենների օգնությամբ սկսել է Հալեպից հյուսիս ընկած Էլ–Բաբ բնակավայրը ԻՊ գրոհայիններից «մաքրելու» գործողությունը:

Թուրքիայի զինուժը Սիրիայի թուրքմեն զինյալների հետ սկսել է Էլ-Բաբը ԻՊ-ից «մաքրելու» գործողությունը:

Թուրքիայի զինուժը Սիրիայի թուրքմեն զինյալների հետ սկսել է Էլ-Բաբը ԻՊ-ից «մաքրելու» գործողությունը:

Ռուսաստան

• Ռուսաստանի զինված ուժերի՝ Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազայի ստորաբաժանումները մարտական կրակով մարտավարական զորավարժություն են անցկացրել, իսկ Տաջիկստանում տեղակայված ՌԴ  201–րդ ռազմաբազայի զինծառայողները Տաջիկստանի ԶՈւ հետ համատեղ զորավարժություն են անցրել, որին ներգրավվել են երկու երկրների շուրջ 200 միավոր ռազմական տեխնիկա և 800 զինծառայող։

• ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը  հայտնել է, որ 2017 թ . Ռուսաստանի արևմուտքում անցկացվելու է «Արևմուտք-2017» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը:

Իրան 

• Սեպտեմբերի 13-ին Իրանի հարավային նավահանգստային քաղաք Բուշերում ջուրն է իջեցվել իրանական արտադրության ուղղաթիռակիր ռազմանավ:

ԻՀՊԿ ՌԾՈւ ուղղաթիռակիր ռազմանավը

ԻՀՊԿ ՌԾՈւ ուղղաթիռակիր ռազմանավը

• Սեպտեմբերի 16-ին, Իրանի հյուսիսային Արդաբիլ նահանգում մեկնարկել է խոշորամասշտաբ զորավարժություն, որին ներգրավվել է շուրջ 10000 զինծառայող:

• Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ, բրիգադային գեներալ Ռամեզան Շարիֆը հայտնել է, որ սեպտեմբերի 21-ին առաջին անգամ միաժամանակ  Բանդար Աբասում և Թեհրանում  Իրանի ԶՈւ-ն զորահանդես է անցկացնելու:

• Սեպտեմբերի 10-ին միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ ՌՕՈւ ինքնաթիռների և Իրանի ԶՈւ միջև, որի արդյունքում Իրանը սպառնացել է խփել ամերիկյան 2 հետախուզական ինքնաթիռները, որոնք Պարսից ծոցի իրանական ափի մոտով թռչելիս են եղել:

Սիրիա / Իրաք / Իսրայել

• Սեպտեմբերի 10-ին  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` Ժնևի բանակցությունների արդյունքում ձեռքբերված համաձայնությամբ՝ սեպտեմբերի 12-ին մայրամուտին Սիրիայում հաստատվել է հրադադարի ռեժիմ, որը առաջին օրը պահպանվել է, իսկ սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հերթական բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուասատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համաձայնության են եկել ևս 48 ժամով երկարացնել ԱՄՆ և Ռուսաստանի համաձայնությամբ կնքված հրադադարը Սիրիայում: Չնայած հրադադարի հաստատմանը՝ սիրիական կառավարական աղբյուրը հայտնում է, որ զինված խմբերը որոշ վայրերում  խախտել են այն:

• Սիրիական կառավարական ուժերը ռազմական տեխնիկան Քաստելլո Ռոադից հեռացնելուց հետո, բախվել են ահաբեկիչների հետ, և մարտերի արդյունքում կրկին վերադարձել են նախնական դիրքեր:

Սիրիայում և Իրաքում վերահսկողության գոտիները 2016թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ: Սիրիայի կառավարություն - կարմիր, Իրաքի կառավարություն - գազարագույն, «Իսլամական պետություն» - մուգ մոխրագույն, քրդեր - կանաչ, Սիրիայի հակակառավարական ուժեր - կապույտ:

Սիրիայում և Իրաքում վերահսկողության գոտիները 2016թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ: Սիրիայի կառավարություն ” կարմիր, Իրաքի կառավարություն ” գազարագույն, «Իսլամական պետություն» ” մուգ մոխրագույն, քրդեր ” կանաչ, Սիրիայի հակակառավարական ուժեր ” կապույտ:

• Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Պենտագոնի մամուլի քարտուղար Փեթեր Քուքը հայտարարել է, որ սեպտեմբերի 7-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի՝ Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքի մոտակայքում հասցրած ավիահարվածների արդյունքում սպանվել է ԻՊ պարագլուխներից Վաիլ Ադիլ Հասան Սալման ալ-Ֆայադը:

• ԱՄՆ և կոալիցիոն ուժերը ավիահարված են հասցրել Իրաքում ահաբեկիչների տարբեր օբյեկտներին, այդ թվում նաև Մոսուլում «Իսլամական պետության» քիմիական զենքի գործարան-պահեստին:

• Սիրիայի բանակի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 13֊ին Սիրիայի զինված ուժերը  խոցել են Իսրայելի ՌՕՈւ մեկ ինքնաթիռ և մեկ անօդաչու թռչող սարք, սակայն Իսրայելի պաշտպանության բանակը հերքել է ինքնաթիռի խոցվելու մասին լուրը: Սիրիական կողմը պնդում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները 2 ավիահարված են հասցրել Սիրիայի Ղունայտռա նահանգում տեղակայված հրետանային բազային:

Իսրայելի ինքնաթիռի և անօդաչու թռչող սարքի խոցման վայրերն ըստ սիրիական կողմի

Իսրայելի ինքնաթիռի և անօդաչու թռչող սարքի խոցման վայրերն ըստ սիրիական կողմի

• Սեպտեմբերի 13-ին  Իսրայելի զինվորականները սկսել են սահմանամերձ շրջանների բնակիչների զանգվածային տարհանման թեմայով զորավարժությունը, որը հիմնված է 2006 թվականի Լիբանանի հետ պատերազմից քաղած դասերի վրա:

• Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ստորագրել են Իսրայելին 10 տարվա ընթացքում 38 մլրդ ԱՄՆ դոլարի (տարեկան 3,8 միլիարդ)  ռազմական օգնության տրամադրման համաձայնագիրը, որի մասին խոսվում էր դեռ մեկ օր առաջ:

Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

One response to “Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 11 – 17 սեպտեմբերի, 2016

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *