Բրիտանացի մասնագետները ՀՀ ՊՆ-ում քննարկել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները

Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանական ոլորտի օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ փորձագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստան է այցելել Մեծ Բրիտանիայի իրավական ոլորտի խորհրդատվական խումբը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ ՊՆ  ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները, սահմանադրական փոփոխությունների իրագործման շրջանակներում պաշտպանական ոլորտը կանոնակարգող օրենսդրական բարեփոխումներն ու Մեծ Բրիտանիայի փորձին վերաբերող մի շարք այլ հարցեր:

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացն ավարտվել է 2015թ. վերջին: Գործընթացին աջակցել են նաև մասնագետներ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից:

Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման նպատակն է բացահայտել Հայաստան սպառնացող առկա և հավանական սպառնալիքները՝ երկրի պաշտպանությունը և զորային կառույցը դրանց համապատասխան կառուցելու-փոփոխելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *