ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ

Սեպտեմբերի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլի բնակավայրի արևելյան ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել:Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:

Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող  նախագահի  անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ  Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը  (Մեծ Բրիտանիա)։

Դիտարկման առաքելությանը Արցախի կողմից ուղեկցել են ԱԳՆ և ՊԲ ներկայացուցիչները:

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին և քննարկել ԵԱՀԿ դիտարկումների վերաբերող մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին, ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *