Քոնիայի ավիաբազան վերածվում է Թուրքիայի ԶՈւ ՌԷՊ կենտրոնի

Թուրքիայի զինված ուժերի Քոնիա քաղաքին մոտ տեղակայված 3-րդ ավիաբազան, որը համալրված է վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգով սպառազինված (AEW&C ) Boeing 737 ինքնաթիռներով, վերածվելու է Թուրքիայի ԶՈւ ռադիոէլեկտրոնային պայքարի կենտրոնի: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր Թյուրք» պարբերականի կայքը:

Boeing 737 AEW&C ինքնաթիռ. Թուրքիայի ԶՈւ

Boeing 737 AEW&C ինքնաթիռ. Թուրքիայի ԶՈւ

Այդ շրջանակներում Քոնիայի ավիաբազայում պետք է տեղակայվի Թուրքիայի ԶՈւ ռադիէլեկտրոնային պայքարի հրամանատարությունը:

Հիշեցնենք, որ դեռևս 2015-ի վերջին «Բոինգ» ընկերությունը Թուրքիային փոխանցել էր թվով չորրորդ և պայմանագրով նախատեսված վերջին վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգը (Boeing 737 AEW&C ինքնաթիռ)։ Առաջին AEW&C ինքնաթիռը Թուրքիան ստացել էր դեռևս 2014-ի հունվարին, իսկ երրոդը` 2014-ի մայիսի 2-ին:

«Բոինգի» և Թուրքիայի միջև նման համակարգեր ձեռք բերելու 1,6 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ պայմանագիրը ստորագրվել էր դեռևս 2002 թվականին։ Թուրքիայի համար նախատեսված AEW&C ինքնաթիռները կառուցվել են Boeing 737-700 ուղևորատար ինքնաթիռի հիմքի վրա։ Առավելագույն արագությունը 850 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 7 000 կմ, իսկ օդում կարող է մնալ մինչև 10 ժամ։

ավելացնենք, որ Քոնիայի ավիաբազան Թուրքիայում միջազգային ՌՕՈւ վարժանքներ անցկացնելու հիմնական կենտրոնն է:

One response to “Քոնիայի ավիաբազան վերածվում է Թուրքիայի ԶՈւ ՌԷՊ կենտրոնի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 11 – 17 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *