Թուրքիայի ցամաքային ավիացիայի դպրոցը տեղափոխվում է Սպարտա

Հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում վերականգվնել է ցամաքային ավիացիայի ուսումնական հրամանատարությունը և բազան Անկարայից Սպարտա տեղափոխելու ծրագիրը, որը պետք է ավարտված լիներ 2015-ին, սակայն դադարեցվել էր: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Սպարտայում կառուցվող ցամաքային ավիացիայի ուսումնական բազայի նախագիծը

Սպարտայում կառուցվող ցամաքային ավիացիայի ուսումնական բազայի նախագիծը

Մինչ այս Սպարտայում գործում էր սահմանափակ անձնակազմով ցամաքային ավիացիայի ուսումնական կենտրոն, սակայն այժմ Անկարայի հրամանատարությունն ամբողջությամբ տեղափոխվում է այդտեղ:

Անկարայի Էթիմեսգութ ավիաբազան օգտագործվելու է միայն հատուկ թռիչքների համար: Սպարտայի կենտրոնի անձնակազմը 1500-ից ավելանալու է մինչև 3500: Յուրաքանչյուր 3 ամիսը մեկ Սպարտայի ուսումնական կենտրոններում կրթության, վերապատրաստման համար կժամանեն օտարերկրյա կուրսանտներ:

Նախագիծը պետք է ավարտին հասցվի մինչև 2017 թ. հուլիսը: Առաջիկա երկու ամսվա ընթացքում Անկարայից Սպարտա կտեղափոխվեն առաջնային ստորաբաժանումները, մինչև նոյեմբերի վերջ՝ ողջ զինված անձնակազմը:

Հիշեցնենք, որ դեռևս 2015-ի դեկտեմբերին նախատեսվում էր Անկարայի հրամանատարությունն ու բազան ամբողջությամբ տեղափոխել Սպարտա և այն վերածել թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր ավիաբազայի: Այդ նպատակով Սպարտայում նոր բազա է կառուցվում: Սակայն ծրագիրը դադարեցվել էր:

2016-ի հուլիսյան հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի երկու խոշոր քաղաքներից ՝ Անկարայից և սպամբուլից սկսվելից դուրսբերվել բոլոր զորամիավորումները, այդ թվում վերականգնվեց նաև ցամաքային ավիացիայի ուսումնական կենտրոնի տեղափոխման ծրագիրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *