Թուրքական զինուժը Իրաքում ցամաքային գործողություն է իրականացրել քրդերի դեմ

Թուրքական զինուժը Սիրիա ներխուժմանը և այնտեղ շարունակվող գործողություններին զուգահեռ սեպտեմբերի 10-11-ին քրդերի դեմ պայքարում վերջին տարիներին առաջին անգամ ցամաքային զորքով ներխուժել է Իրաքի հյուսիսային տարածք: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականի կայքը:

Թուրքական աղբյուրը հայտնում է, որ այդ շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսկացության» (PKK) գրոհայինները հարձակում էին նախաձեռնում թուրք-իրաքյան սահմանի՝ Շրնաքի նահանգի շրջանում: Դա կանխելուց հետո Թուրքիայի ԶՈւ 48-րդ սահմանապահ բրիգադի շուրջ 600 զինծառայող 4 կմ խորությամբ ներթափանցել էն իրաքի ցամքային տարածք:

Նշվում է, որ թուրքական զինուժը կորուստներ չի ունեցել, իսկ քրդերը տվել են շուրջ 10 զոհ: Նշվում է,ո ր նոր գործողություններն իրականացվում են Թուրքիայի իշխանությունների կողմից մշակված «պաշտպանություն չէ՝ հարձակում» նոր մարտավարության շրջանակներում:

Մինչ այս թուրքական զինուժը Իրաքի տարածքում սահմանափակվում էր քրդերի դիրքերին ավիահարվածներ հասցնելով: Սակայն դրա հետ մեկտեղ 2015թ. ապրիլից Թուրքիան ցամաքային զորքեր է տեղակայել Իրաքի Մոսուլ քաղաքին մոտ տեղակայված Բեշիքա ռազմաբազայում: Չնայած Իրաքի կառավարության դժգոհություններին՝ Թուրքիան համագործակցում է տեղի քրդական ինքնավարության հետ և պահում զորախումբը Իրաքում:

Բեշիքայում տեղակայված թուրքական զորախումբը, ըստ հայտարարությունների, նախատեսված է «Իսլամական պետության» դեմ պայքարի համար և քրդական զինյալների դեմ գործողություններում չպետք է ներգրավվի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *