Մովսես Հակոբյանի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորությամբ սեպտեմբերի 7-9-ը Մոսկվայում կմասնակցի հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ բանակցություններին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Նշենք, որ միաժամանակ Ռուսաստանում է լինելու նաև ՀՀ ՊՆ տեղակալներից Դավիթ Փախչանյանը, ով սեպտեմբերի 6-ից 11-ը Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում կմասնակցի ՌԴ ՊՆ «Բանակ-2016» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին:

Ավելացնենք, որ սա Մովսես Հակոբյանի երկրորդ այց է Մոսկվա՝ ՀՀ ՊՆ տեղակալի պաշտոնում: Նախորդ այցի ժամանակ՝ հունիսին, Մովսես Հակոբյանը և ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը երկկողմ բանակցություններ են վարել Ռուսաստանի ՊՆ, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և «Ռոսօբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության հետ: Բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *