Սիրիայում ԻՊ-ն Թուրքիայի ԶՈւ 2 տանկ է խոցել, 3 զինծառայող սպանվել է

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, «Իսլամական պետության» (ԻՊ) գրոհայինները Սիրիայի տարածքում Թուրքիայի ԶՈւ երկու տանկ են խոցել, ինչի հետևանքով տանկերի անձնակազմից 3 զինծառայող սպանվել է, ևս 4-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

Իրավիճակը Սիրիայի հյուսիսային շրջաններում՝ 2016 թ. սեպտեմբերի 7-ի դրությամբ

Իրավիճակը Սիրիայի հյուսիսային շրջաններում՝ 2016 թ. սեպտեմբերի 7-ի դրությամբ

Հիշեցնենք՝ արդեն 14-րդ օրն է (օգոստոսի 24-ից), ինչ թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Թուրքկան զինուժը գործում է Սիրիայի թուրքմենների զինյալների հետ համատեղ: Շուրջ երկշաբաթյա մարտերի ընթացքում, թուրքական կողմի հաղորդմամբ, Ջերաբլուսի և Աֆրինի շրջանների միջև ընկած տարածքի սահմանային շրջանները անցել են վերջիններիս հսկողության տակ: Թուրքական զինուժը գրավել է Ջերաբլուսը, մի շարք այլ բնակավայրեր և խորանում է դեպ Էլ-Բաբ, որը Հալեպի հյուսիում ԻՊ հսկողության տակ գտնվող վերջին խոշոր բնակավայրն է:

Հիշեցնեք, որ սա առաջին անգամը չէ, երբ Սիրիայի տարածքում թուրքական զինուժի տանկեր են խոցում: Շուրջ մեկ շաբաթ առաջ Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) մարտիկներն էին երկու թուրքական տանկ խոցել, մեկ զինծառայող մահացել էր:

4 responses to “Սիրիայում ԻՊ-ն Թուրքիայի ԶՈւ 2 տանկ է խոցել, 3 զինծառայող սպանվել է

  1. Pingback: Սիրիայի տարածքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող | Ռազմ.info

  3. Pingback: Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող | Ռազմ.info

  4. Pingback: Թուրքիայի ռազմական ոլորտում 2016-ի կարևորագույն իրադարձությունները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *