ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկում են անցկացրել Օմարի լեռնանցքում

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

Շփման գծի ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը  (Մեծ Բրիտանիա):

Դիտարկման առաքելությանը Արցախյան կողմից ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները:

Նշենք, որ ԵԱՀԿ նախորդ դիտարկումն անցկացվել է օգոստոսի 17-ին՝ մոտ 3 շաբաթ առաջ, Տավուշի առաջնագծում:

One response to “ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկում են անցկացրել Օմարի լեռնանցքում

  1. Pingback: ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *