ՌԴ սպառազինությունը կհամալրվի 100 միավոր «Արմատա» տանկով

ՌԴ պաշտպանության նախարարությունը և «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը 100 միավոր Տ-14 «Արմատա» տանկի ձեռքբերման պայմանագիր են կնքել: Առաջին խմբաքանկան արդեն գնված է և հանձնվել է փորձնական-մարտական շահագործման: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ մեջբերելով ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովին:

Տ-14 «Արմատա» տանկը 2015-ի մայիսի 9-ի ՌԴ ԶՈւ զորահանդեսի ժամանակ

Տ-14 «Արմատա» տանկը 2015-ի մայիսի 9-ի ՌԴ ԶՈւ զորահանդեսի ժամանակ

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Ռուսաստանի բանակն ունի 2300 միավոր «Արմատա»  տանկի կարիք:

Ավելի վաղ «Ուրալվագոնզավոդի» տնօրեն Օլեգ Սիենկոն հայտնել էր, որ «Արմատա» տանկերով բանակի համալրման ծրագիրը ամենայն հավանականությամբ կձգվի մինչև 2025 թվականը (նախկինում նախատեսվում էր մինչև 2020 թվական):

Մոտ 1 տարի առաջ՝ 2015-ի օգոստոսին,  «Արմատա» տանկը գործարանային փորձարկումներից հետո պիտի անցներ պետական փորձարկումներ, ինչից հետո՝ 2016 թվականին, պետք է որոշվեր՝ ընդունել այն ՌԴ ԶՈւ սպառազինության մեջ, թե ոչ:

«Արմատա» տանկը պատրաստվել է համանուն պլատֆորմի հիմքով: Հայտնի է, որ «Արմատայի» հիմքի վրա նախատեսվում էր պատրաստել նաև ծանր հետևակի մարտական մեքենա և այլ մարտական ու օժանդակ զրահատեխնիկա։

ՌԴ զրահատեխնիկայի ապագայի և այդ համատեքստում «Արմատա» տանկերի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Ռուսաստանյան տանկաշինության ու տանկերի ապագան» հոդվածում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *