ԱՄՆ-ն համազարկային հրթիռային համակարգ և անձնակազմ է տեղակայել թուրք-սիրիական սահմանին

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, թուրքական «Դողան» գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարի շրջանակներում օրերս Թուրքիայում տեղակայած սեփական «ՀԱՅՄԱՐՍ» (HIMARS) համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի շահագործման համար Թուրքիա է ուղարկել նաև ԶՈւ 50-հոգանոց անձնակազմ:

Հայտարարությունը հրապարակվել է «Դողան» գործակալության կայքում: Համակարգերը տեղակայվել են թուրք-սիրիական սահմանին՝ Գազիանթեփ նահանգի Ալմալըթեփե շրջանում:

ԻՊ դեմ պայքարում Թուրքիայի հետ համագործակցության շրջանանկենրում այդ երկրի տարածքում ԱՄՆ ԶՈւ «ՀԱՅՄԱՐ» (HIMARS) համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր տեղակայելու մասին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել էր դեռևս սեպտեմբերի 3-ին:

HIMARS ՀԿՌՀ-ների ՄՏԲ

Մարտական զանգվածը՝ 13168 կգ
Առավելագույն արագությունը՝ 85 կմ/ժ
Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող ժանապարհը՝ 450 կմ
Ուղղորդիչների քանակը՝ 6
Հրթիռներ՝ 6 միավոր GMLRS կամ 1 միավոր TACMS մարտավարական հրթիռ
GMLRS — մինչև 70 կմ
TACMS — մինչև 300 կմ

Այս հրթիռային համակարգերի հիմնական առավելությունը համարվում է փոքր քաշը և, համապատասխանաբար, մեծ շարժունակությունը, արագ լիցքավորվելու հնարավորությունը:

One response to “ԱՄՆ-ն համազարկային հրթիռային համակարգ և անձնակազմ է տեղակայել թուրք-սիրիական սահմանին

  1. Pingback: ՆԱՏՕ-ն մեծացրել է Սիրիայի սահմանին իր ներկայությունը․ Ստոլտենբերգ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *