«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը 2016-ին 200 ուղղաթիռ կհանձնի պատվիրատուներին

«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը 2016-ին նախատեսում է պատվիրատուներին փոխանցել 200 ուղղաթիռ: Ներկայում հոլդինգի ունի տարբեր տիպի 500 ուղղաթիռների պատվեր: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալութունը՝ մեջբերելով «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի ներկայացուցչին:

Ռուսաստանյան Մի-8ԱՄՏՇ-Վ բեռնատար ուղղաթիռ

Ռուսաստանյան Մի-8ԱՄՏՇ-Վ բեռնատար ուղղաթիռ

Ընկերության՝ 2015-ի տարեվերջյան զեկույցները ցույց են տալիս, որ այն պատվիրատուներին է փոխանցվել 212 ուղղաթիռ, որը 21 %-ով քիչ է, քան 2014-ինը:  Իսկ 2015-ին պատվիրվել է 494 ուղղաթիռ:

Հոլդինգը հիմնադրվել է 2007 թվականին և ՌԴ-ում ուղղաթիռներ նախագծող և արտադրող միակ ընկերությունն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *