Ռազմաշաբաթ. Հայաստան. 28 օգոստոսի – 3 սեպտեմբերի, 2016

Զոհվել է ՊԲ զինծառայող • Օգոստոսին հայկական զինուժը կորցրել է 3 զինծառայող • 3-րդ բանակային կորպուսում անցկացվել են զորավարժություններ • Անցկացվում են ռազմադաշտային վիրաբուժության դասեր • Ռազմական համալսարանում բացվել է նոր մասնաշենք • Անցկացվել է «Դյուցազուն» համաբանակային մրցույթը • ՀՀ ՊՆ-ում ամփոփվել են օգոստոսի աշխատանքները • «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին կարող են ներկայացվել ռազմական նախագծեր • ՊԲ հրամանատարն ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին • ՀՀ ՊՆ տեղակալը պատասխանել է եվրոպացի լրագրողների հարցերին • Վարժանքներ են անցկացվել ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայում

ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի զորավարժության ընթացքը • ՀՀ ՊՆ ռազմական համալսարանի նոր շենքը • ՀՀ նախագահին ներկայացնում են ռազմական համալսարանի նոր շենքի ուսումնանյութական բազան • ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի տանկիստների վարժանքները

ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի զորավարժության ընթացքը • ՀՀ ՊՆ ռազմական համալսարանի նոր շենքը • ՀՀ նախագահին ներկայացնում են ռազմական համալսարանի նոր շենքի ուսումնանյութական բազան • ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի տանկիստների վարժանքները

• Սեպտեմբերի 2-ին ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական խնդիր կատարելիս զոհվել է զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը:

• Razm.info-ն հրապարակել է օգոստոսին հայկական զինուժի կորուստների մասին ամփոփ տվյալները, ըստ որոնց՝ ամսվա ընթացքում 3 զինծառայող զոհվել է, ևս 17 զինծառայող վիրավորվել է։

• Օգոստոսի 24-26-ը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվել են եռաստիճան զորավարժություններ, որոնց ընթացքում խաղարկվել են մարտական գործողությունների նախապատրաստման ու վարման դրվագներ՝ 3000 զինծառայողի և 300 միավոր տեխնիկայի ներգրավմամբ։

• Սեպտեմբերի 2-4-ը Հայաստանի (ներառյալ Արցախը) քաղաքացիական և ռազմական ոլորտի 85 վիրաբույժների և վնասվածքաբանների մասնակցությամբ անցկացվում է ռազմադաշտային վիրաբուժության դասընթաց, որը կազմակերպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

ՀՀ պաշտպանության նախարարը և ռազմական համալսարանի պետը կտրում են համալսարանի նոր մասնաշենքի բացման ժապավենը

ՀՀ պաշտպանության նախարարը և ռազմական համալսարանի պետը կտրում են համալսարանի նոր մասնաշենքի բացման ժապավենը

• Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում բացվել է հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքը: Արարողության մասնակցել է նաև ՀՀ նախագահը։

• Սեպտեմբերի 3-ին ԶՈւ զորամասերից մեկում անցկացվել է «Դյուցազուն» որակավորման կարգ շնորհելու ամենամյա համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը, որի հաղթողներին խորհրդանշական սև բերետները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

• Օգոստոսի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփել են օգոստոսի ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների արդյունքները, քննարկել առաջիկա անելիքները:

• ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարել է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթ, որին այս տարի կարող են ներկայացվել նաև ռազմական ոլորտին վերաբերող նախագծեր։

ՊԲ հրամանատարի հանդիպումը զոհված զինծառայողների հարազատների հետ

ՊԲ հրամանատարի հանդիպումը զոհված զինծառայողների հարազատների հետ

• Սեպտեմբերի 2-ին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ընդունել է Ապրիլյան մարտերի ժամանակ զոհված զինծառայողների հարազատներին և պատասխանել նրանց հարցերին։

• Սեպտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին, խոսել է Ապրիլյան պատերազմի, դրանից հետո հայկական բանակում անցկացված բարեփոխումների մասին և պատասխանել է լրագրողների հարցերին:

• Շաբաթվա ընթացքում վարժանքներ են անցկացրել Հայաստանում ՌԴ ռազմաբազայի տանկիստները, հետախույզները և թիկունքայինները։

Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *